Ուսանողների մտահոգությունները քննարկելը անհրաժեշտություն է

«Հնարավոր է բոլոր խնդիրները քննարկել նաև օրենքի ընդունումից հետո: Ուսանողների մտահոգությունները քննարկելը անհրաժեշտություն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողների բարձրացրած հարցերին:

Նախարարի կարծիքով՝ ենթաօրենսդրական ակտով հնարավոր է նշել առանձնաշնորհյալ, գիտնականներ դարձող երիտասարդների չափորոշիչները. «Սա այն խնդիրը չէ, որ կան բևեռացված դիրքորոշումներ, և կան հաղթողներ կամ պարտվողներ: Ես խորապես հարգում եմ այդ երիտասարդներին, որովհետև իրենք իսկապես հայտնում էին իրենց սկզբունքային դիրքորոշումները, կարողանում էին լսել»:

Լևոն Մկրտչյանը նշեց նաև, որ կարելի է իրականացնել պաշտպանության նախարարության և գիտական հաստատությունների համատեղ ծրագրեր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել Տպել