Կանադա աշխատանքային այցի վերջին օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է «Սուրբ Հակոբ» ազգային վարժարան, շրջայց կատարել վարժարանի տարածքով։ Վիգեն Սարգսյանը գրառում է կատարել ազգային վարժարանի պատվավոր հյուրերի գրքում։
Այցի ավարտին հայկական պատվիրակությունը Մոնրեալում հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։









