Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը փորձում է Ավստրալիայի հատկացումի մի մասը ուղղել Սիրիահայերի կարիքներին

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ համագործակցում է Միջազգային զարգացման ավստրալական գործակալության՝ AusAID-ի, ինչպես նաև Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտի հետ՝ պատերազմից տուժած սիրիահայերին օգնության փաթեթ տրամադրելու հարցով։ Այս մասին տեղեկացրել է կազմակերպության կայքը։

Սիրիայում շարունակվող հակամարտությունը մեծ ազդեցություն է ունեցել երկրի 90 հազարանոց հայ համայնքի վրա. հազարավոր ընտանիքներ ՝ իրենց երեխաներով հանդերձ, սահմանափակ միջոցներով գաղթել են Հայաստան։

Ավստրալիան 24.5 մլն դոլար աջակցություն է հատկացրել ընդհանրապես Սիրիայից գաղթածներին եւ այդ փաթեթով դարձել է տուժածներին օգնություն տրամադրած երրորդ խոշոր միջազգային դոնորը:

Ավստրալիայի ՀՅԴ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանի խոսքով՝ իրենք աշխատում են Ավստրալիայի կառավարության հետ՝ ապահովելու, որ 24.5 մլն դոլարի մի մասը տրամադրվի Հայաստան տեղափոխված սիրիահայերի կարիքներին։ Ղահրամանյանը խոստացել է առաջիկայում նոր մանրամասներ հրապարակել:

Տպել Տպել