ՀՅԴ-ն ամփոփել է քաղաքական կոնսուլտացիաների արդյունքները

Ինչպես հայտնել է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն արդեն ամփոփել է իր նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների արդյունքները, որոնք ընթանում էին ՀՅԴ-ի ներկայացրած 7 կետանոց պլատֆորմի շուրջ: Դաշնակցությունը հանդիպել է խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչների հետ՝ բացառությամբ ՀՀԿ-ի:

«Այժմ մենք քննարկում ենք, թե ինչ հնարավորություն կա ընդհանուր հայտարարի գալու: Մեր ներկայացրած պլատֆորմի որևէ կետի շուրջ համաձայնություն չձևավորելը մեզ համար խնդիր է: Եթե պիտի պլատֆորմի բովանդակությունը խաթարվի, մենք այդտեղ խնդիր ենք տեսնում»,-նշել է Արսեն Համբարձումյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ ՀՅԴ-ն դեկտեմբերի 5-ին կամ 6-ին «Էրեբունի պլազա» հյուրանոցում լայն ֆորմատով քննարկումներ անցկացնելու նախնական որոշում ունի: Քննարկմանը կհրավիրվեն քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Տպել Տպել