«Դաշնակցություն» խմբակցության հետ քննարկվել է 2018թ. բյուջեի նախագիծը

Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումը ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանի և Ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում քննարկվել է 2018թ. բյուջեի նախագիծը:


Խմբակցության անդամների կողմից հարցեր են տրվել Ազգային Ժողով ներկայացված ԱՀ 2018թ. բյուջեի օրենքի նախագծի վերաբերյալ:

Կառավարության հետ քննարկումների ընթացքում «Դաշնակցություն» խմբակցության անդամները հնչեցրել են չօգտագործվող բնակֆոնդի շահագործմանը, վթարային շինությունների ամրացմանը, ջրամբարների և ջրատար համակարգերի վերակառուցմանը, զբոսաշրջության ոլորտում հայեցակարգային մոտեցումների ձևավորման վերաբերյալ հարցեր և առաջարկություններ:

2018թ. բյուջեի քննարկումների ընթացքի մասին «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը նշել է, որ խմբակցության անդամներն ուսումնասիրել են բյուջեի նախագիծը և խմբակցության նիստում հստակեցրել նախագծի վերաբերյալ իրենց հարցադրումները:

Խմբակցության կողմից առաջադրված հարցերը բաժանվում են երկու մասի՝ լուսաբանական և առաջարկություններ բյուջեի նախագծի վերաբերյալ, որոնք ընդգրկում են համարյա բոլոր ոլորտները: Հարցերի մի մասը սպառիչ պատասխաններ են ստացել, իսկ որոշ հարցեր դեկտերմբերի 5-ին խմբակցությունը առավել մանրամասն ու հիմնավորված կներկայացնի գրավոր ձևով:

aparaj.am

Տպել Տպել