ԱԺ-ն հաստատեց 2018թ. պետբյուջեն

ՀՀ Ազգային ժողովը հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքների նախագիծը՝ 64 կողմ, 35 դեմ քվեարկությամբ:

Բյուջեի նախագծին կողմ քվեարկեցին Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցությունները:

Բյուջեի քվեարկությանը ներկա էին նաև կառավարության անդամները ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ:

Նշենք, որ փոփոխված նախագծով պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 308 մլրդ 284 հազ. դրամ, հարկային եկամուտներից ու պետական տուրքերից ակնկալվում է ստանալ 1 տրիլիոն 248 մլրդ դրամ: Ծախսային մասը կկազմի 1 տրիլիոն 307 մլրդ դրամ, իսկ պակասուրդը գրեթե անփոփոխ է՝ 156 մլրդ դրամ:

Տպել Տպել