Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ համայնքը համակարգիչներ է ստացել

Դեկտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը հանդիպում է ունեցել Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ համայնքի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում Դավիթ Իշխանյանը ներկայացրել է ԱՀ ԱԺ և խմբակցության գործունեությունը, պատասխանել բնակչությանը հուզող հարցերին:

Այցի ընթացքում Նոր Էրքեջի դպրոցին և ակումբին են փոխանցվել նոր համակարգիչներ, որոնք ձեռք են բերվել Լոնդոնում բնակվող դաշնակցական Սևան Արթինի հատկացրած միջոցներով:

Նոր Էրքեջի համայնքի ղեկավար Արայիկ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել համակարգիչների տրամադրման համար՝ նշելով, որ այդ աջակցությունն անհրաժեշտ էր գյուղին:

aparaj.am

Տպել Տպել