Սխալ է բաժանումը հարուստի և աղքատի սոցիալական ապրանքների դեպքում

«Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն է Հայ Յեղափոխական Դաշնակցության տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար Սուրեն Պարսյանը:

Թեմա՝ թանկացումներ, գնաճ, տնտեսական հիմնահարցեր

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Սեպտեմբերին հաջորդած ամիսներին կարագի գինը միջազգային շուկայում նվազեց 25 տոկոսով, ինչը, ցավոք, չնկատվեց մեզ մոտ

Բնակչությունը զգայուն է ընդունում սպառողական զամբյուղի ցանկացած ապրանքի թանկացումը, կարագը, բնականաբար, բացառություն չէր: Այս մասին «Երկիր մեդիայի» եթերում ասել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար Սուրեն Պարսյանը:

«Սոցիալական նշանակության ապրանքները մեր բնակչության սպառողական զամբյուղի մեջ մեծ տեսակարար կշիռ ունեն, այսինքն՝ իրենց եկամտի մեծ մասը ծախսում են սպառողական նշանակության ապրանքներ ձեռք բերելու համար, օրինակ՝ կարագ, հացամթերք, ձու, միս և այլն: Կարագի գինը բարձրացավ այս տարվա ընթացքում, միջազգային շուկայում իր գագաթնակետին հասավ սեպտեմբեր ամսին: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ եվրոպական երկրներում կարագի մեկ կգ-ի գինը հասավ 9 դոլարի: Այնուհետև հաջորդ ամիսների ընթացքում նվազեց, շուրջ 25 տոկոսով, ինչը, ցավոք սրտի, չնկատվեց մեզ մոտ»,-ասել է Սուրեն Պարսյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու կարագին գինը բարձրացավ միջազգային շուկայում, տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավարը պատասխանել է. «Պատճառները շատ են, ես կնշեմ մեկ-երկուսը: Ավստրալիայում անասնագլխաքանակն էր կրճատվել, կարագի արտադրության ծավալները՝ ևս: Ինչպես նաև Եվրամիության կողմից ազատականացվեց շուկան, սուբսիդավորման քաղաքականությունը նվազեց, և կարագի արտադրության ծավալները որոշակիորեն նվազեցին: Մեր շուկայում առկա ոչ մրցակցային իրավիճակը պահպանում է այդ գները: Դրան նպաստեց այն, որ չնայած շուկայում կան մեծ թվով ներմուծողներ և արտադրողներ, սակայն այս շուկայում գործում է մեկ գերիշխող դեր ունեցող կազմակերպություն՝ «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը բարձրացրեց կարագի գինը, մասնավորապես՝ նորզելանդական 82 տոկոսանոց կարագի, դա էլ շղթայական ռեակցիայով բերեց տեղական արտադրողների և մյուս ներդրողների կողմից գնի բարձրացմանը»:

Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ տեղական արտադրողները չէին կարող գները չբարձրացնել զուտ տնտեսագիտական տեսանկյունից: Հակառակ դեպքում՝ իրենք արագ, մեկ ամսվա ընթացքում կիրացնեին իրենց կարագի ամբողջ պաշարը ցածր գների պայմաններում և հաջորդ ամիսների ընթացքում չէին կարողանա մատակարարումներ իրականացնել: Բացի այդ, հակամրցակցային համաձայնության մասին վկայում է այն, որ չնայած սեպտեմբեր ամսից հետո արդեն միջազգային շուկայում նվազել է, սակայն մեր շուկայում որևէ ներմուծող, տնտեսվարող սուբյեկտ իր ապրանքի գինը չի նվազեցրել: «Հրաշք է տեղի ունեցել, մեր բոլոր ներմուծողները կարագը ներմուծել են սեպտեմբեր ամսին՝ բարձր գներով և դեռևս վաճառում են սեպտեմբեր ամսին ներմուծած ապրանքը: Այդպես է ստացվում: Այն հակամրցակցային տարրեր է պարունակում, բնականաբար, որևէ հակամրցակցային համաձայնության դեպքում մասնակիցները դրա մասին բացահայտ չեն հայտարարում: Նրանց գնային քաղաքականությունն է դրա մասին վկայում»:

Տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավարի ձևակերպմամբ՝ հանձնաժողովը, երբ շուկայում ուսումնասիրություն կատարեց սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, հաշվի չառավ այնտեղ ստվերի մակարդակը: «Հակառակ դեպքում, երբ հասույթը փոքր է, ծախսերը՝ մեծ մեկ միավոր ծախսի հաշվով, ավելի մեծ բաժին է հասույթ ընկում: Այսինքն՝ եթե իրական ստվերը չլիներ, մենք կարող էինք իրական գնահատել, թե շուկայում ով ինչքան ազդեցություն ունեցավ»:

tert.am

Տպել Տպել