Արցախի անկախության խորհրդանիշը

26 տարի առաջ` հունվարի 8-ին, Արթուր Մկրտչյանն ընտրվեց Արցախի Գերագույն Խորհրդի նախագահ: Նա ընդամենը 33 տարեկան էր, երբ դարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին օրենսդիր մարմնի առաջին ղեկավարը:

Արցախի ազատագրական պայքարի առաջամարտիկներից եւ կազմակերպիչներից էր: Մե՛կ մարտի դաշտում էր, մե՛կ բանակցությունների սեղանի շուրջ:

Երիտասարդ գործչին հաջողվում էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել պատմական Արցախի խնդրին:

yerkirmedia.am

Տպել Տպել