Ադրբեջանի քայլը Բրյուսելի Հայ դատի գրասենյակի գործունեության բարձր գնահատականն է

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի նկատմամբ Ադրբեջանը քրեական հետապնդում է հարուցել բազմիցս Արցախ այցելելու համար։ Մի քանի դատողություններ.

1) Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ արտահայտել խորին հարգանքս ընկեր Գասպարի հանդեպ։

2) Քրեական հետապնդում հարուցելու փաստը Բրյուսելի Հայ դատի գրասենյակի գործունեության բարձր գնահատականն է։

3) Թվում է՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունում փետրվար ամիսներին բացվում և մի քանի օրից փակվում է Արցախ այցելածների նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու վարչություն. նախորդ տարի նույն ժամանակահատվածում քրեական հետապնդումներ հարուցվեցին Եվրախորհրդարանի երեք պատգամավորների ու մի քանի գիտնականների նկատմամբ։

4) Քրեական հետապնդումն ակնհայտորեն կրում է քաղաքական բնույթ և նպատակաուղղված է սահմանափակելու դեպի Արցախ ազատ տեղաշարժն ու Արցախի վերաբերյալ ազատ խոսքը։

5) Չի ստացվելու։

yerkir.am

Տպել Տպել