Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Շվեդիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար տիկին Էվա Սանդքուիսթը, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի զարգացման համագործակցության պատասխանատու Իլվա Համմարսթենը և Երևանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը և նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ:

ՀՀ բնապահպանության նախարար Ա․Մինասյանը ողջունել է պատվիրակության անդամներին և շնորհակալություն հայտնել բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ երկու երկրների արդյունավետ համագործակցության համար։ Բարձր գնահատելով ոլորտում կատարված և ընթացիկ բնապահպանական ծրագրերի արդյունավետությունը՝ կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարտինա Քուիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հաստատել պատրաստակամությունը՝ նպաստելու բնապահպանության ոլորտում երկու երկրների համագործակցությունը որակական նոր հարթության վրա բարձրացնելուն։

mnp.am

Տպել Տպել