50 համակիրներ համալրել են ՀՅԴ ՀԵՄ-ի շարքերը

Փետրվարի 25-ին Պռոշյանի «Զորաց պանթեոնում» երդման պաշտոնական արարողությունից հետո 50 նորագիրներ համալրել են ՀՅ Դաշնակցության Երիտասարդական միության շարքերը:

Մինչ երդման արարողությունը՝ երիտասարդները հարգանքի տուրք են մատուցել պանթեոնում հանգչող ազատամարտիկների շիրիմներին, ապա ուղղվել են դեպի գյուղի կենտրոնում գտնվող` Կարոտ Մկրտչյանի հուշարձան:

ՀՅԴ ավագ ընկերներից Սիմոն Գաֆալյանի կողմից օրվա խորհուրդը լսելուց հետո 50 երիտասարդ, խոստանալով լինել անձնվեր հայի օրինակ, ծառայել հայրենիքին և ժողովրդին, համալրել է ՀՅԴ Երիտասարդական միության շարքերը։

yerkir.am

Տպել Տպել