2008 թվականի և այսօրվա ընդդիմության միջև սար ու ձորի տարբերություն կա

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Մարտի 1-ի հարցով Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը պետք է արվեր ժամանակին․«Այդ հարցը պետք է ուղղեք իրավապահներին»:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը կարծում է, որ Մարտի 1-ի դեպքերից հետո փոխվել է իրավիճակը․ «2008-ին այլ կարգի մեջ էինք, հիմա բոլորովին այլ: Հարցերը փողոցից տեղափոխվեցին խորհրդարան: 2008 թվականի և այսօրվա ընդդիմության միջև սար ու ձորի տարբերություն կա: Տասը տարվա մեջ էական փոփոխություններ են եղել»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ազատության հրապարակ գործուղվելուն, Ռուստամյանը նկատեց․ «Պետք է իրեն հարցնել, գործուղումը արդյունք կտա, թե ոչ»:

Մանրամասները` տեսանյութում.

Տպել Տպել