Սումգայիթյան ոճրագործությունից անցել է 30 տարի

1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեց քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն: Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։

Փետրվարի 27-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն և մոմավառություն` ի հիշատակ սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի, ցուցադրվել է Սումգայիթյան ջարդերի մասին պատմող «Սովորական Ցեղասպանություն» տեսաֆիլմը:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական այրեր, ուսանողներ, երիտասարդներ:

aparaj.am

Տպել Տպել