Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Փետրվարի 28-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, մարզպետի խորհրդականների, օգնականների եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:

Ոլորտների պատասխանատուները ներկայացրին այն աշխատանքները, որոնք իրականացվել են ՀՀ կառավարությունից, նախարարություններից, պետական այլ գերատեսչություններից ստացված եւ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ: Նշվեց, որ ընթացքի մեջ են պետական աջակցությամբ դիզելային վառելանյութի, պարարտանյութի եւ սերմացուների հատկացման, համայնքների տարեկան աշխատանքային պլանների կազմման, Մեծաձորի դպրոցի լուծարման աշխատանքները:

Անդրադառնալով գյուղատնտեսությանը՝ Աշոտ Սիմոնյանը հետաքրքրվեց համայնքներում իրականացվող ներդրումային ծրագրերի, ոռոգման ջրի մատակարարման, վարձավճարների կուտակված պարտքերի եւ այլ խնդիրների մասին: Նա նշեց, որ քանի որ մարզը գյուղատնտեսական է, ուստի լուծ քաշողը համապատասխան վարչությունը պետք է լինի: Մարզպետը հորդորեց առավել սրտացավորեն մոտենալ ոլորտում կուտակված խնդիրների լուծմանը, սեփական նախաձեռնություն դրսեւորել, հանդիպել գյուղացիների հետ, նրանց ցուցաբերել մեթոդական եւ գործնական աջակցություն:

Ամփոփելով կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության գործունեությունը՝ Աշոտ Սիմոնյանը հանձնարարեց առավել հետեւողական լինել իրատեսական բյուջեների եւ տարիֆիկացիաների կազմման կարեւոր հարցերում, քանի որ դրանով է պայմանավորված կրթօջախների բնականոն եւ արդյունավետ գործունեությունը:

Քննարկվեցին նաեւ աղբահանությանը, մարզային նշանակության ճանապարհների մաքրմանը, բուժհաստատությունների գործունեությանը, սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող հարցեր, որոնց կապակցությամբ մարզպետը նոր հանձնարարականներ տվեց:

aragatsotn.mtad.am

Տպել Տպել