Պետական աջակցությունից կօգտվի սահմանամերձ համայնքների շուրջ 50 հազար բնակիչ

ՀՀ կառավարությունը 2018 թվականին կշարունակի սահմանամերձ համայնքներին ցուցաբերել պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար: «2018 թվականի ՀՀ պետական բյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին, ընդհանուր առմամբ, կհատկացվի 928 մլն 871 հազար դրամ: Ծրագրից կօգտվի շուրջ 50 հազար մարդ»,- կառավարության նիստում ասել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Վերոնշյալ գումարը տրամադրվելու է ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերի երկուական և Տավուշի մարզի 19 սահմանամերձ համայնքների բնակիչներին:

Տպել Տպել