Անկարան եւ Բաքուն հետքրքրված չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ

Բրյուսելում բաց եւ փակ դռների հետեւում քննարկումներ են ընթացել, որոնց ընթացքում անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության խնդրին: Այս մասին մարտի 2-ին, «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով՝ Բրյուսելում քննարկումը տեղի է ունեցել փետրվարի 26-ին, որին մասնակցել են փորձագետներ, իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Այս քննարկումների արդյունքները հրապարակվել են արդեն հաջորդ օրը»,- հավելեց Մանոյանը:

Ըստ որում, ինչպես նշեց ՀՅԴ ներկայացուցիչը, արդյունքների հրապարակմանը ներկա են եղել նաեւ ադրբեջանցի երիտասարդներ: Նրանք փորձել են ցուցադրել А4 չափի թղթեր՝ «Խոջալու» գրառմամբ, ինչը նրանց թույլ չեն տվել անել: Չնայած դրան, նրանց մի քանի հարց տալու հնարավորություն է տրվել, որից վերջինները լիովին օգտվել են՝ պատասխաններ ստանալով: «Ադրբեջանում բավական ծանր են ընկալել Բրյուսելում այս քննարկկումների անցկացումը եւ ամեն կերպ փորձել են դրանք եւ ընդհանրապես հայկական կողմին վարկաբեկել»,- եզրափակեց Կիրո Մանոյանը:

Հայաստանի համար Թուրքիայի հետ ստորագրված արձանագրությունները իրավաբանական առումով այլեւս գոյություն չունեն, ասաց Կիրո Մանոյանը:

Նա նշեց, որ Թուրքիան 3 նախապայման էր առաջ քաշում, որոնք հայկական կողմի համար անընդունելի էին, քանի որ արձանագրությունների էությունը հանգում էր 2 կողմից որեւէ նախապայմանի բացակայությանը:

Քաղաքական գործչի կարծիքով՝ միջազգային հանրությունը մեղքի իր բաժինն ունի այն հարցում, որ այս արձանագրությունների վավերացման համար Թուրքիայի վրա բավարար ճնշում չի գործադրվել: Դրանով աջակցել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Անկարայի դիրքորոշմանը, որի համաձայն՝ հայկական կողմը պետք է միակողմանի զիջումների գնա: «Հայաստանում արդեն վարժվել են Թուրքիայի նման քաղաքականությանը: Մասնավորապես՝ նրան, որ նա կձգտի Հայաստանը մեկուսացնել եւ շրջափակումը շարունակել»,- նշեց Մանոյանը:

Խոսելով համատեղ զորավարժությունների մասին, որոնք Նախիջեւանում անցկացնում են Թուրքիան եւ Ադրբեջանը, նա նշեց, որ սա Երեւանի վրա յուրատեսակ ճնշում է, որպեսզի վերջինն ավելի համաձայնողական լինի ղարաբաղյան հարցում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փորձում է իր շուրջը խիստ արմատական ազգայնական միջավայր հավաքել՝ դրա շնորհիվ փորձելով առաջ մղել իր քաղաքականությունը տարածաշրջանում, մասնավորապես, Հայաստանի եւ Ղարաբաղի առումով, նշել է Կիրո Մանոյանը:

Միաժամանակ, նրա խոսքով, Անկարան այս պահին շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, քանի որ 2019 թվականին Թուրքիայում նախագահական ընտրություններ են սպասվում։ «Իսկ Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողությունները կարող են հանգեցնել լուրջ հետեւանքների երկու կողմերի համար էլ, Բաքուն ամեն ինչ անում է դրանից խուսափելու համար»,–նշել է նա։

Նրա կարծիքով, ինքը՝ Բաքուն էլ հետաքրքրված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, էլի կապված նախագահական ընտրությունների հետ, որոնք կանցկացվեն ապրիլի 11–ին։

Քաղաքագետը չի բացառել այդ ընտրությունների ժամանակ սահմանին իրավիճակի սրման հնարավորությունը։

Անդրադառնակով Գասպար Կարապետյանին ձերբակալելու՝ Ինտերպոլին ներկայացրած դիմումին, Կիրո Մնաոյանն ասաց, որ այս և շատ այլ քայլերով Ադրբեջանը փորձում է հավասարակշռել կաշառք տալու և այլ միջոցներով բարեկամներ գտնելու իր ջանքերի արդյունքում հնչող մեղադրանքները:

«Ադրբեջանը Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանին մեղադրում է երկու հանցանքում: Նախ` նրան մեղադրում են իրենց պետության դեմ քարոզչություն կատարելու և 2014-2018 թթ. Ադրբեջանի պետական սահմանն իբր անօրեն կերպով հատելու համար՝ նկատի ունենալով Արցախ կատարած այցելությունները: Եվ հետևապես որոնման և ձերբակալման համար դիմել են Ինտերպոլին:

Ինտերպոլն առայժմ չի հայտարարել, թե որոնում է Գասպար Կարապետյանին»,-ասաց Մանոյանն ու հավելեց, որ սա առաջին դեպքը չէ, որ հայ կամ այլ ազգի որևէ մեկը, ով այցելում է Արցախ, հալածանքի է ենթարկվում Ադրբեջանի կողմից:

Նրա խոսքով՝ Գասպար Կարապետյանի նկատմամբ ադրբեջանական այդ գործողությունները նորություն չեն: Դիմում ներկայացնելու նախորդող օրերին իրենք նաև տարբեր լեզուներով ստահոդ հոդված են հրապարակել՝ Կարապետյանին անհիմն մեղադրելով ինչ-ինչ գործողությունների մեջ: «Նրանց գրած ապատեղեկատվության համաձայն՝ իբր Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը ՝ Գասպար Կարապետյանի գլխավորությամբ Հայաստան և Արցախ է բերում եվրոպացի և Եվրախորհրդարանի պատգամավորների և իբր նրանց այստեղ պահում ճնշման տակ»,-նշեց Մանոյանը:

Նա հետաքրքիր համարեց նաև, որ Ադրբեջանի ավագ եղբայր Թուրքիան ևս դիմել է Չեխիային Սիրիայի քրդական կազմակերպություններից մեկի ղեկավարին ձերբակալելու համար: Նրան ձերբակալել և անմիջապես ազատ են արձակել:

Մանոյանի կարծիքով՝ սա քաղաքական հակառակորդներին հալածելու իրենց ոճն է:

Տպել Տպել