Այցելություն՝ ազատագրված Դեր Զոր

Բերիո Հայոց Թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Շահան Սրբազան արքեպիսկոպոս Սարգսյանն այցելել է ազատագրված Դեր Զոր քաղաքը: Սրբազանն ազգային իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպել է Դեր Զորի նահանգապետի հետ եւ նրան փոխանցել Արամ Առաջին Վեհափառ Հայրապետի ողջույնները: Այնուհետեւ արքեպիսկոպոսն այցելել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի:

Ավերված եկեղեցում հնչել է հոգեհանգստի աղոթք բոլոր նահատակների համար: Ինչ վիճակում է գտնվում հայկական եկեղեցին, այս եւ այլ մանրամասներ է ներկայացնում Սիրայում մեր թղթակից Զարմիկ Պողիկյանը:

Տպել Տպել