Դաշնակցության շարքերը համալրվեցին երիտասարդներով

Մարտի 4-ին Պռոշյանի «Զորաց պանթեոն»-ում Դաշնակցականի ուխտի կատարմամբ, 13 նորագիր անցել են ՀՅ Դաշնակցության շարքերը:

Երդման արարողության կնքահայրը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանն էր, որը, նախքան երդումը, երիտասարդներին ներկայացրեց դաշնակցական արժեհամակարգի ու վարքագծի առանցքային բնորոշիչները: Լսելով երիտասարդների հավաստիացումը ՀՅ Դաշնակցության աշխարհասփյուռ կազմակերպությանը անդամագրվելուն պատրաստ լինելու մասին, նրանց հնարավորություն տրվեց անդամագրվել Դաշնակցության կազմակերպական կառույց:

Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի երիտասարդներին միավորել է ՀՅ Դաշնակցության կազմակերպությանը մաս կազմելու աներեր վճռականությունը, կազմակերպական կյանքի ու քաղաքական գործի հանդեպ հետաքրքրությունը, դաշնակցականությունը, որպես ուրույն գաղափարախոսություն պահպանելու, հարստացնելու և հաջորդ սերունդներին փոխանցելու հանձնառությունը:

Տպել Տպել