Սպասում ենք Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունում է Վաշինգտոնում մարտի 19-ին նախանշված ԱՄՆ-Հայաստան առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրման հետ կապված աշխատանքային խմբի նիստի անցկացումը:

«Մենք անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը եւ ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել Ռոբերտ Լայթիզերի գլխավորած ԱՄՆ առեւտրի պալատին, որը հյուրընկալելու է ամերիկահայկական աշխատանքային խմբի նիստը, կառուցողական մթնոլորտում քննարկելու առեւտրային հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հարցեր»,- ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Բանակցություններում հայկական պատվիրակությունը գլխավորելու է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:

Տպել Տպել