Բակո Սահակյանի՝ ԱՄՆ այցի մեջ մեծ ներդրում ունի Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը

«Այսօր, եթե Արցախի Հանրապետության նախագահը այցելում է Վաշինգտոն, դրանում մեծ ներդրում ունի Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Եթե մի քանի տարի առաջ Ամերիկայում Արցախի բարեկամները Արցախի Հանրապետության նախագահին խորհուրդ էին տալիս, որ ձեր ներկայությունը ցանկալի չի, օգտակար չի, արդյունավետ չի, և մի քանի տարի հետո փաստ է արձանագրվում, որ Արցախի Հանրապետության նախագահը ոչ միայն այցելում է ԱՄՆ մայրաքաղաք, այլ օրենսդիր կառույցի շենքում ելույթ է ունենում, դա արդեն փոփոխություն է ենթադրում։ Սա ինքնին ինչ-որ փոփոխության արդյունք է, և տևական աշխատանքի մեկ օղակ է»,-անդրադառնալով Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կատարած այցին՝ ասաց Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Անդրադառնալով հայ-թուրքական չեղարկված արձանագրություններին՝ Կիրո Մանոյանը նշեց, որ առաջիկայում անհնար է սպասել նոր փաստաթղթի․ «Սերժ Սարգսյանն ասաց, որ եթե Թուրքիան սպասում է այլ պայմանների, այլ պայմաններում այս փաստաթղթերը չեն լինի, այլ պայմաններում այլ փաստաթղթերի մասին այլ բանակցություններ կլինեն»,- ասաց նա՝ հավելելով, որ մինչև 2019 թվականի Թուրքիայի նախագահական ընտրությունները ոչինչ էլ չի շարժվի առաջ, որովհետև այս բոլորի պատասխանատուն Թուրքիան է։

Ամբողջությամբ՝ տեսանյությում։

Տպել Տպել