Հուշ-երեկո` նվիրված Խաժակ Տեր-Գրիգորյանի 77-ամյակին

Մարտի 21-ին ՀՅԴ Գերագույն մարմնի նախաձեռնոթյամբ Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ ՀՅԴ ակնառու գործիչ Խաժակ Տեր-Գրիգորյանի 77-ամյակին նվիրված հուշ-երեկո:

Լեփ-լեցուն դահլիճում էին ՀՅԴ ղեկավար մարմինների անդամներ, շարքային դաշնակցականներ, մեծ թվով երիտասարդներ, Խաժակ Տեր-Գրիգորյանի հարազատները, հյուրեր:

Միջոցառումը մեկնարկեց Խաժակ Տեր-Գրիգորյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմով, որտեղ մանրամասն խոսվում էր հայրենիքում Դաշնակցության վերահաստատման առաջին տարիների և այդ շրջանում Խաժակ Տեր-Գրիգորյանի կատարած հսկայածավալ աշխատանքի մասին:

Այնուհետև խոսք ասացին Խաժակ Տեր-Գրիգորյանի հետ ՀՅԴ պայքարի ճանապարհին ոտք դրած և իրենց նրա աշակերտը համարող Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը, ՀՅԴ Բյուրոյի մամլո դիվանի պատասխանատու Արտաշես Շահբազյանը:

Նրանք իրենց ելույթներում Խաժակ Տեր-Գրիգորյանին ներկայացրեցին ոչ միայն որպես նվիրյալ դաշնակցականի ու խոշոր տեսաբանի, այլև գիտնականի, հեղինակի և, իհարկե, որպես երիտասարդության կրթության ու հայեցի դաստիարակության մեծագույն ջատագովի:

Երեկոյի եզրափակիչ մասում հանդես եկան Կոմիտասի անվան պետական լարային քառյակը, երգիչներ Սահակ սահակյանը և Մկրտիչ Մկրտչյանը:

Տպել Տպել