1800 կտոր գիրք` Քարվաճառի միջնակարգ դպրոցին

1989 թվականի օգոստոսի 8-ին ականի պայթյունից զոհված աբովյանցի Էդիկ Տոռոզյանը կիսատ մնացած մի նպատակ ուներ՝ Ղարաբաղին նվիրաբերել խնամքով հավաքած գրադարանը՝ 627 կտոր գիրք։

29 տարի անց Էդիկի քույր Էմմա Տոռոզյանն ու Աբովյանի ՀՅԴ կոմիտեի ընկերները Էդիկի սկսած գործն ավարտին հասցրին՝ մարտի 30-ին Ղարաբաղի Քարվաճառի միջնակարգ դպրոցին հանձնելով ավելի քան 1800 կտոր գիրք։

«Իմ եղբոր ձեռքով հավաքած գրականությունը Ղարաբաղ հասցնելը իմ հոգու պարտքն էր»,- իր խոսքում ասաց Է․Տոռոզյանը։

Երկար տարիներ պահված գրքերը հաջողվել է Արցախ տեղափոխել ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամների աջակցությամբ։

«Որոշեցինք, որ պետք է օժանդակենք եւ ավելացնենք գրքերի քանակը։ Կարճ ժամանակահատվածում հավաքեցինք 660 կտոր գիրք, որոնց գումարվեցին նաեւ Էմմա Թորոսյանի նվիրաբերած 520 կտոր գրքերը։ Գրքերը տարաբնույթ են՝ դասականների գործեր, արտասահմանյան, գեղարվեստական, մասնագիտական գրականություն՝ ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն եւ անգլերեն լեզուներով»,- ասաց Աբովյանի ՀՅԴ կոմիտեի ներկայացուցիչ Արմեն Վիրաբյանը՝ նշելով, որ կոմիտեության այս նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու։

Նշենք, որ գրքերի հանձման միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Արցախի ԿԿ եւ երիտասարդական միության անդամներ, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամներ։

aparaj.am

Տպել Տպել