«Իսկանդերը» փորձ է զսպել նոր պայթյունը Արցախում

«Հավելյալ «Իսկանդերը» ինչ-որ ձևով ճնշում կլինի Ադրբեջանի վրա, որ մի քիչ խելոք մնա, բայց մնում է Ադրբեջանը հասկանա այդ բոլորը, բայց միչև հիմա ցույց չի տվել, որ հասկանում է»։

Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով ռուսական և հայկական մամուլում տարածված տեղեկատվությանը, թե Հայաստանն ու Ռուսաստանը բանակցում են «Իսկանդեր» նոր համալիրների մատակարարման շուրջ։

Կիրո Մանոյանի դիտարկմամբ ՌԴ-ն գուցե իսկապես դասեր է քաղել և փորձում է հասկացնել Ադրբեջանին, որ այս անգամ պատերազմի թույլտվություն չի լինի։ Նա ընդգծեց, որ միջազգային հանրությունը պիտի արձագանքի Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը պարզ ասելով՝ «տղա ջան, չի կարելի այսպես շարունակել»։

«Ադրբեջանի պատերազմի սադրանքները ավելի շատ հավանական կդառանան իրենց երկրում նախագահական ընտրություններից հետո որովհետև երկրում ստեղծված պայմաններում այսպես ասած վերընտրված նախագահը անհրաժեշտություն կունենա ժողովրդի ուշադրությունը շեղել և դա կարող է անել սադրանքներով։ Թեև, եթե 2016-ի ապրիլից ինչ-որ բան սովորել է՝ նման քայլի չի դիմի, պետք է հաճախ հիշեցնենք, որ եթե պատերազմը 5,6 օր եթե շարունակվեր ամեն ինչ շրջված կլիներ։ Մենք միշտ պիտի հիշենք,որ Ադրբեջանն էր, որ վազեց Մոսկվա՝ խնդրելով որպեսզի միջնորդի զինադադարի վերահաստատման համար»,- շեշտեց նա։

Կիրո Մանոյանի խոսքով ՝ գուցե ՌԴ-ն հիմա իր քաղաքականությամբ փորձում է ասել, որ կանաչ լույսը կարող է փոխվել, հիմա չի լինի։

«Իսկապես տարածաշրջանում իրավիճակը այնքան լարված է, որ նոր պայթյունը կարող է շատ ավելի լուրջ հետևանքներ ունենալ»։

Կիրո Մանոյանը նաև ընդգծեց, որ զգույշ պետք է լինել Նախիջևանի ուղղությունից։

Մանրամասները՝ տեսանյութում

Տպել Տպել