Քննարկումների արդյունքներից և առաջադրված թեկնածուներից է կախված, թե ինչ դիրքորոշում կորդեգրենք

Ազգային ժողովում ՀՀ վարչապետի՝ մայիսի 1-ին նախատեսված ընտրության հարցի քննարկմանն ընդառաջ խորհրդարանական չորս խմբակցությունները վարչապետի թեկնածուի վերաբերյալ քննարկումները շարունակում են:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն «Արմենպրես»-ին փոխանցեց, որ Դաշնակցությունը դեռ կոնկրետ որոշում չունի վարչապետի թեկնածուի վերաբերյալ: «Ազգային ժողովի նիստին ընդառաջ մեր որոշման մասին տեղեկատվություն կստանաք»:

Հարցին` հնարավո՞ր է ՀՅԴ-ն որոշում կայացնի սատարել Նիկոլ Փաշինյանին, Համբարձումյանն ասաց, որ նման օրակարգ այս պահին չունեն, սակայն հայտնեց, որ առաջիկա օրերին հանդիպումներ և քննարկումներ կունենան Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների հետ: «Հարցերի բավականին մեծ շրջանակ ունենք, որոնց վերաբերյալ հետաքրքիր են պարոն Փաշինյանի և նրա կողմնակիցների մոտեցումները: Նաև այդ քննարկումների արդյունքներից և առաջադրված թեկնածուներից է կախված, թե ինչ դիրքորոշում կորդեգրենք»,- ասաց Արսեն Համբարձումյանը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նաև չբացառեց, որ կուսակցությունը վարչապետի պաշտոնում կառաջադրի սեփական թեկնածուին:

armenpress.am

Դաշնակցությունը դեռ կոնկրետ որոշում չունի վարչապետի թեկնածուի վերաբերյալ

Դաշնակցությունը դեռ կոնկրետ որոշում չունի վարչապետի թեկնածուի վերաբերյալ: Այսօր հայտարարել է Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե «արդյոք հնարավոր է, որ Դաշնակցությունը սատարի Նիկոլ Փաշինյանին», Արսեն Համբարձումյանն ասել է, որ նման օրակարգ այս պահին չունեն, սակայն առաջիկա օրերին հանդիպումներ ու քննարկումներ կունենան Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների հետ:

Դաշնակցությունը հարցերի բավականին մեծ շրջանակ ունի, որոնց վերաբերյալ հետաքրքիր են Նիկոլ Փաշինյանի ու աջակիցների մոտեցումները:

Արսեն Համբարձումյանի խոսքով, նաեւ այդ քննարկումների արդյունքներից ու առաջադրված թեկնածուներից է կախված, թե ինչ դիրքորոշում է որդեգրելու կուսակցությունը: Նա նաեւ չի բացառել, որ կուսակցությունը վարչապետի պաշտոնում կարող է առաջադրել սեփական թեկնածուին:

yerkirmedia.am

Տպել Տպել