Մենք ունենք մեր ավանդույթը

«Աղվան Վարդանյանի հետ կապված մեր դիրքորոշումը շատ հստակ է, նա պետք է վայր դնի իր մանդատը և նա վայր է դրել իր մանդատը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Լ. Տեր-Պետրոսյանը կարող է իր տեսակետը հայտնել. «Ես էլ նույնն ասացի իմ ելույթի ժամանակ, որ պատգամավորն իրավունք ունի առաջնորդվել իր խղճով և համոզմունքով, բայց սա ՀՅԴ-ն է, մենք ունենք մեր ավանդույթը:

Հակասահմանադրական որոշում չենք կայացնում, պատգամավորն ինքն է հրաժարվում: Մենք քաղաքական դիրքորոշում ենք հայտնում: Սա Դաշնակցությունն է, որի հետ ոչ ոք չի կարող խաղեր տալ: Էս կուսակցությունից էնքան մեծեր են հեռացվել»:

Լրագրողի ճշտող հարցին՝ կուսակցությունից նո՞ւյնպես հեռացվելու է, Արմեն Ռուստամյանն այսպես պատասխանեց. «Չէ, դեռ նման որոշում չկա, բայց ես չեմ բացառում»:
ներկայացրել:

Ժողովրդի իշխանությունը ոչ ոք յուրացնելու իրավունք չունի, – ասաց Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով փողոցում գործողությունների արդյունքում ստեղված իրավիճակին:

«Ամենագլխավորն այն էր, որ առաջին օրվանից պետք է հասկանայինք, որ սա ժողովրդային պոռթկում է, և որ ժողովուրդն էր կանգնած այս բոլոր պահանջների հետևում»,- ասաց նա:

Ռուստամյանը նշեց, որ մենք անցյալի դառը դասեր ունենք, մեծ ոգևորությամբ ձեռք ենք բերում ժողովրդի իշխանություն, հետո այդ ամենը սկսվում է մսխվել: «Մենք այս զարթոնքը պետք է պահպանենք, այդ ներուժը վերածենք մեծ էներգիայի և հզորացնենք Հայաստանը, միասնականացնենք հայությունը»,- շեշտեց նա:

Դիտարկմանը` Փաշինյանի հոդվածներում տարբերվող էր Արցախի հարցում նրա դիրքորոշումը. Ռուստամյանն արձագանքեց. «Մենք հանդիպել ենք նրանց հետ, Արցախի հարցը ամենագլխավոր քննարկման հարցն է եղել մեր հանդիպման ժամանակ: Նրանք ունեն իրենց ծրագրում դիրքորոշում, որ Արցախի հարցը պետք է լուծեն այնպես, ինչպես հանրաքվեով հայտարարել է Արցախի ժողովուրդը: Սա է ամենագլխավոր հաստատումը»:

Տպել Տպել