Հանդիպում Արմեն Ռուստամյանի հետ

Մայիսի 5-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում հանդիպում է կայացել աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամներ, շրջանների կոմիտեների և ԱԵՄ-ի ՎՄի ներկայացուցիչներ, պաշտոնյա ընկերներ:

Հանդիպման ընթացքում Արմեն Ռուստամյանը խոսել է ՀՀ-ում ծավալված համաժողովրդական շարժման մասին, ներկայացրել ՀՅԴ դիրքորոշման հիմնավորումները և առաջիկա հնարավոր զարգացումները:

Հանդիպման մասնակիցները բարձրացրել են իրենց հուզող հարցերը՝ ստեղծված իրավիճակում ՀՅԴ քայլերի, շարժման արդյունքների, այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության մասին:

aparaj.am

Տպել Տպել