Քննարկվել են Արցախի խնդրի հետ կապված մարտահրավերները

Մայիսի 4-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին:

Հանդիպման նպատակի և արդյունքների մասին «Ապառաժ»-ի հարցին ի պատասխան՝ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է. «Հանդիպման նախաձեռնությունը ԱՀ նախագահ Բակո Սահակյանինն է: Քննարկվել են այն մարտահրավերները, որոնք առաջացել են Արցախի խնդրի հետ կապված, նաև համախոհությամբ, միասնաբար դրանց հաղթահարումը, որպեսզի երկիրը այս ամենից դուրս գա ավելի հզորացած և ոչ թե Ադրբեջանի մոտ հարձակման գայթակղություն առաջացնի»:

Տպել Տպել