ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարություններից

ՀՅԴ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ափսոսանք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հմանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ Դուբլինում տարածած վերջին հայտարարությունների հետ կապված։

Համբարյանը նշել է, որ հայտարարությունում չի հիշատակվում Հայաստանին նկատմամբ Ալիեւի ագրեսիայի մասին, ոչ մի խոսք չկա մարդասպան Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու եւ քաջալերելու մասին։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները վատ ծառայություն մատուցեցին խաղաղության հաստատմանը եւ կրկին փորձում են ղարաբաղյան հակամարտության կեղծ համաչափություն պարտադրել»,- նշվում է հայտարարությունում։

Համբարյանը կարծում է, որ դա անարժան բարեգործություն էր Ադրբեջանի նախագահի վարչակարգին։

«Այն երկու կողմերին կոչ է անում զերծ մնալ թշնամանքի դրսեւորումներից եւ գործողություններից, սակայն թշնամանքը հրահրվում է Բաքվի կողմից եւ դրսեւորվում է խոսքերով ու գործողություններով»,- ընդգծում է Համբարյանը։

Նրա խոսքով, կողմերի միջեւ արհեստական պարիտետի ներկայացումը կարող է ծառայել քաղաքական որոշ նպատակների, բայց, ցավոք, Մինսկի խմբի նման անհիմն հայտարարությունները խաղաղության հաստատմանը չեն նպաստում։

Տպել Տպել