Կանոնագրի եւ իր ավանդույթների շնորհիվ է, որ Դաշնակցությունը կենսունակ է

Ներկուսակցական բախման հետևանքով «Ասպարեզ» պաշտոնաթերթի խմբագիր, ՀՅԴ նախկին անդամ Աբո Պողիկյանը հեռացվել է ՀՅԴ-ից:

Այս առնչությամբ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը վերահաստատեց` լինելու է հերթական Ընդհանուր ժողով, որից առաջ, բնականաբար, խմորումներ կլինեն:

Ինչ վերաբերում է Աբո Պողիկյանի հեռացմանը, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ընդգծեց. «Ով էլ որ լինի, բոլորին էլ հարգանքով ենք վերաբերվում որպես անձի, բայց բոլորն էլ պետք է իմանան, որ Դաշնակցությունը մեծ ու փոքր չի ճանաչում, եթե կա կանոնագիր, որով կառույցը գոյություն ունի, պետք է հարգենք այդ ավանդույթը, դրա շնորհիվ է, որ Դաշնակցությունը կենսունակ է: Ոչ մեկին իրավունք չի տրված խախտելու դա»:

Հարցին` դրսի կառույցների կարծիքը հաշվի չե՞ք առնում (գրել էինք, որ սփյուռքի կառույցները ՀՅԴ-ի այսօրվա քաղաքական դիրքորոշումը ճիշտ չեն համարում), Արմեն Ռուստամյանը շեշտեց. «Բոլորի կարծիքն էլ հաշվի ենք առնում, բայց ըստ մեր կանոնագրային ընթացակարգի: Մենք դրա համար ձև ենք որդեգրել, թե ինչպես հաշվի առնել մեր շարքային ընկերների կարծիքը: Ինչն էլ անում ենք: Իսկ եթե որևէ շարքային ընկեր համարում է, որ իր չընդունված կարծիքը կարող է հրապարակավ պաշտպանել, դա արդեն Դաշնակցություն չէ, թող դուրս գա կուսակցությունից ու գնա պաշտպանի իր մարդկային իրավունքները: Կուսակցությանը հարվածել` ներսում լինելով, այսինքն` դեմ գնալ որոշումներին, երբ երդում է տվել, որ պետք է դրանք կատարի անգամ կյանքի գնով, ճիշտ չէ, թող այդ երդմանը հարազատ մնա»:

irates.am

Տպել Տպել