Արաբական գարնան սիրիական աշունը

Սիրիական իրադարձությունների իրական պատկերը հանրությանը ներկայացնելու նպատակով Հալեպ այցելած ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի փոխնախագահ Արման Սաղաթելյանի հեղինակած ֆիլմը, Սիրիայում ծավալվող իրադարձությունների բովում գոյատևող հայության մասին:

Ինչպես դիմագրավել դժվարություններին` չվտանգելով համայնքի ֆիզիկական գոյությունը, շարունակել ապրել, սովորել, հուսալ: Պատմություն ականատեսի աչքերով` առանց մեկնաբանությունների: Տիրող իրավիճակը` դրա դժվարություններով և հուսադրող կողմերով, ներկայացնում են հենց իրենք` սիրիահայերը: «Արաբական գարնան սիրիական աշունը» ֆիլմի հերոսները հավատում են իրենց ապագային` միավորվելով ու կազմակերպելով համայնքի կյանքը, լծվելով ցանկացած օգտակար աշխատանքի, ապավինելով հավաքական ուժի հաղթանակին:

Տպել Տպել