Քաղաքացիների ընդունելություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում

Մայիսի 30-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն, տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին ընդունեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։

Հանդիպմանը ներկայացած 16 քաղաքացիների կողմից գյուղատնտեսության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը վերաբերում էին խորհրդատվության տրամադրմանը, ներդրումային ծրագրերին օժանդակելուն, անասնաբուժության եւ մի շարք այլ ոլորտներին։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել Տպել