Արծվիկ Մինասյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Մայիսի 30-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ/IMF) հայաստանյան գրասենյակի ղեկավար Յուլյա Ուստյուգովայի հետ։

Շնորհակալություն հայտնելով ԱՄՀ-ին համագործակցության և Հայաստանի տնտեությանն աջակցության համար՝ նախարարը խոսել է նախանշվող տնտեսական բարեփոխումների մասին, անդրադարձել հակամենաշնորհային քաղաքականությանը, փոքր և միջին բիզնեսի խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ոլորտում օերսնդրական կարգավորման հարցերին։

Յուլյա Ուստյուգովան շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և, իր հերթին, ներկայացրել ԱՄՀ հայաստանյան գրասենյակի աշխատանքը, տեղեկացրել տեխնիկական ու ֆինանսական օժանդակության խմբերի նախատեսվող այցերի և առաջիկա անելիքների մասին։

Հանդիպմանը խոսվել է պետություն-մասնավոր հատվածի գործընկերությանը, կապիտալի շուկայի զարգացմանը, ներդրումային քաղաքականությանը վերաբերող հարցերի մասին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տպել Տպել