Մամլո հաղորդագրություն

Մոսկվայի Հայ դատի եւ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակները համատեղ, սույն թվականի հունիսի 4-ին, ժամը 11:00-ին, «Ռուս հայկական համագործակցություն» կազմակերպության մամլո սրահում, կազմակերպում են կլոր-սեղան քննարկում՝ Հայ-ռուսական հարաբերությունների լուսաբանումը ռուսական եւ հայկական լրատվամիջոցներում թեմայով:

Կլոր սեղանին մասնակցելուն հրավիրված են ռուսական եւ հայկական լրատվամիջոցներում աշխատող հայ լրագրողներ, վերլուծաբաններ ինչպես նաեւ հայկական թեմաները լուսաբանող ռուս փորձագետներ: Կլոր սեղանի ընթացքում, լրագրողական տեսանկյունից, կներկայացվեն ու կքննարկվեն հայ-ռուսական հարաբերությունները տնտեսական, ռազմաքաղաքական ու մշակութային ուղղություններով լուսաբանելու, միմյանց հետ համագործակցելու մեխանիզմները:

Մոսկվայի Հայ Դատի եւ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ

Մոսկվա 04.06.2018

Տպել Տպել