Մարզպետ Աշոտ Սիմոնյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել աշխատակազմի հետ

Հունիսի 1-ին ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն անցավ իր պարտականությունների կատարմանը: Մարզպետարանում նա հանդիպեց աշխատակազմի ղեկավարության եւ ստորաբաժանումների ղեկավարների հետ: Ընդունելով շնորհավորանքները՝ մարզպետը հետաքրքրվեց, թե ինչ ընթացքում են այն ծրագրերը, որոնք սկսել էին համատեղ իրականացնել մարզում վերջին մեկ տարում:

Աշոտ Սիմոնյանը լավատեսորեն նկատեց, որ այն խնդիրները, որոնց անդրադարձել են 8-9 ամիս առաջ, համահունչ են ներկայիս տրամաբանությանը: Նա վստահաբար հավաստիացրեց, որ բոլոր նախանշված ծրագրերը իրականացվելու են ամենայն լիարժեքությամբ, եւ դրական արդյունքը տեսանելի է լինելու ամենամոտ ապագայում:

Այնուհետեւ մարզպետը ընթացիկ աշխատանքների շուրջ քննարկումներ ունեցավ ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ անհատապես ընդունելով նրանց: Անդրադարձ կատարվեց նախկինում իրականացված ծրագրերին, որոնք ներկայումս ընթացքի մեջ են, քննարկվեցին առաջիկա անելիքները:

Աշոտ Սիմոնյանը ոլորտային պատասխանատուներին համապատասխան հանձնարարականներ տվեց՝ հորդորելով աշխատել նորովի, առավել լրջորեն մոտենալ առաջադրված խնդիրների համակողմանի եւ ամբողջական լուծմանը:

aragatsotn.mtad

Տպել Տպել