Սպարտակ Սեյրանյանը համալրեց ՀՅԴ խմբակցությունը` երդվելով ԱԺ նիստում

Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը: Օրակարգում մեկ հարց է` կառավարության ծրագրի քննարկում:

Նախքան նիստի մեկնարկը` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ խմբակցության կազմում պատգամավորի մանդատ է ստացել Սպարտակ Սեյրանյանը:

Նա փոխարինել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանին, ով վայր էր դրել մանդատը: Սպարտակ Սեյրանյանը ստանձնեց մանդատը` ԱԺ նիստի ժամանակ հրապարակային երդվելով:

Տպել Տպել