Քուվեյթի կառավարությունը որոշում է կայացրել օգնել սիրիահայերին

Երեւանի Նար Դոսի անվան դպրոցում գործող Կիլիկյան վարժարանն այսօր հյուրընկալել է մեր երկրում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան Բասամ Մուհամադ ալ Քաբանդիին: Սիրիահայությանն օգնության ձեռք մեկնելու պատրաստակիամություն է հայտնել նաեւ Արաբական ծոցի խոշորագույն երկներից մեկը:

Քուվեյթի կառավարության կողմից կազմված պատվիրակությունն արդեն Հայաստանում է: Պատվիրակները ծանոթանալու են սիրիահայության ներկայիս խնդիրներին եւ որոշելու են օգնության ձեւչափը:

Դեսպանն այսօր այցելել է նաեւ Արամ Մանուկյան կենտրոն եւ ծանոթանալու է «Օգնիր Եղբորդ» նախաձեռնության կամավորների աշխատանքին:

«Քուվեյթի կառավարությունը որոշում է կայացրել օժանդակել Հալեպում եւ Սիրիայում գտնվող սիրիահայերին: Մտահոգված ենք նաեւ այստեղ գտնվող սիրիահայ ուսանողների եւ աշակետրների խնդիրներով: Ներկայացրեցին դպրոցի խնդիրները: Խոստանում եմ, որ օգնությունը ժամանակին կհասնի»,- ասել է դեսպանը։

Տպել Տպել