Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

Հունիսի 15-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդհանուր առմամբ՝ մասնակցեց 23 քաղաքացի, ովքեր ժամանել էին Աշտարակ, Ապարան, Անտառուտ, Սասունիկ, Քուչակ, Ձորագլուխ, Օշական, Նոր Ամանոս, Օրգով, Ակունք, Փարպի, Բյուրական, Դաշտադեմ համայնքներից: Քաղաքացիները մարզպետին դիմեցին աշխատանքային, բնակարանային, հողային եւ անձնական այլ հարցերով:

Ծանոթանալով նրանց խնդիրներին՝ Աշոտ Սիմոնյանը հնարավորինս լուծումներ տվեց դրանց կամ ընթացքում լուծման համար համապատասխան հանձնարարականներ տվեց: Իրենց մտահոգող հարցերի վերաբերյալ քաղաքացիները նաեւ պարզաբանումներ ստացան:

Դիմումների մեծ մասը ֆինանսական աջակցության խնդրով էին: Ընդհանուր առմամբ՝ դրամական օգնություն ստացավ 16 քաղաքացի:

aragatsotn.mtad.am

Տպել Տպել