Մարդու իրավունքների Պաշտպանը Գեղարքունիքի մարզում էր

Հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Արման Թաթոյանը շնորհավորեց մարզպետին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ներկայացրեց այն խնդիրները, որոնք Գեղարքունիքի մարզի բնակիչների կողմից բարձրացվել են ՄԻՊ գրասենյակում: Դրանք առնչվում են սոցիալական աջակցության, կրթական, առողջապահական և ՏԻՄ ոլորտներին:

Մարզպետը և Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասնորեն քննարկեցին ՄԻՊ գրասենյակի կողմից ներկայացված տեղեկանքում ներառված ոլորտային խնդիրները և պայմանավորվեցին բարձրացված յուրաքանչյուր հարցի շուրջ կազմակերպել լրացուցիչ քննարկում և հնարավորությունների սահմանում լուծում տալ քաղաքացիների պահանջներին:

Կողմերը պայմանավորվեցին՝ աշխատանքներն իրականացնել համագործակցված և համատեղ՝ անհետևանք չթողնելով քաղաքացիների կողմից բարձրացված յուրաքանչյուր հարց:

Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժին

Տպել Տպել