Գեղարքունիքի մարզպետարան – Վորլդ Վիժն Հայաստան համագործակցությունը կխորանա

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն հունիսի 20-ին ընդունեց Վորլդ Վիժն Հայաստան Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրի ղեկավար Վարազդատ Սարգսյանին: Վերջինս մարզի ղեկավարին ներկայացրեց այն ոլորտները, որտեղ կազմակերպությունը իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր:

Դրանցից Գեղարքունիքի մարզպետն առավել կարևորեց սոցիալ-տնտեսական ոլորտը: Այնուհետև կողմերը քննարկեցին Դրախտիկի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման ծրագրի շուրջ ստեղծված խնդիրը: Վարազդատ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը հանձն է առել՝ Դրախտիկի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման համար ներդնել 44 մլն դրամ, սակայն անհրաժեշտ է նաև լրացուցիչ ներդրում:

Մարզպետ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այս շաբաթ ինքն անձամբ կայցելի Դրախտիկ, տեղում կծանոթանա իրավիճակին և կհստակեցնի այն միջոցները, որոնք կուղղվեն խնդրի կարգավորմանը:

«Պատրաստ եմ լիարժեք համագործակցության, ձեր կողմից իրականացվող ցանկացած ծրագրի շուրջ: Կարվի նաև հնարավորը, որպեսզի անմխիթար վիճակում գտնվող Դրախտիկի միջնակարգ դպրոցը բերվի բարեկարգ տեսքի: Դպրոցի նորոգման ծրագիրը կարևոր է նաև նրանով, որ այն դառնալու է սոցիալ-տնտեսական ծրագրերի բաղկացուցիչ մասը, որն իրականացվում է «Դրախտի գյուղ»
հասարակական կազմակերպության կողմից»- նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

gegharkunik.mtad.am

Տպել Տպել