Աշոտ Սիմոնյանն այցելել է Գեղաձոր եւ Ապարան համայնքներ

Հունիսի 27-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Արագածի տարածաշրջան: Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր բնակավայրում նա մասնակցեց «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարում, Հարավային Կովկաս» ծրագրի կողմից իրականացվող Էրոզիայի վերահսկման եւ արոտավայրերի բարելավման գործողություններին նվիրված միջոցառմանը:

Քննարկվեց պիլոտային ծրագրերի կարեւորությունը եւ դրանց իրականացման հնարավորությունը այլ բնակավայրերում եւ համայնքներում: Նշվեց, որ Գեղաձորում 6,7 հեկտար անտառ է հիմնվել: Ծրագիրը շարունակական է եւ նախատեսվում է 6 հեկտար անտառ հիմնել Նորաշենում, 20 հեկտար՝ Ծաղկահովիտում:

Աշոտ Սիմոնյանն այցելեց նաեւ Ապարան քաղաք: Համայնքապետ Կարեն Եղիազարյանի ուղեկցությամբ նա շրջեց քաղաքում եւ ծանոթացավ շինարարական լայնածավալ աշխատանքներին, որն իրականացվում է Ապարանում: Քաղաքի բազմաբնակարան շենքերի բակերում, հարակից տարածքներում, այգիներում իրականացվել են բարեկարգման, կանաչապատման աշխատանքներ, կառուցվել են խաղահրապարակներ:

Արագածոտնի մարզպետարան

Տպել Տպել