Խորհրդակցություն՝ Աշտարակի տարածաշրջանի դպրոցների տնօրենների հետ

Հունիսի 27-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանը հանդիպում ունեցավ Աշտարակի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Խորհրդակցությունը կայացավ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 դպրոցում, որին ներկա էր 34 դպրոցի տնօրեն:

Աշոտ Սիմոնյանը նշեց, որ արդեն համանման հանդիպումներ է ունեցել Ապարանի, Թալինի եւ Արագածի տարածաշրջաններում:

Համատեղ քննարկվել են ոլորտին վերաբերող հիմնախնդիրները, որոնք հիմնականում միանման են բոլոր տեղերում:

Ամփոփելով 2017-2018 ուսումնական տարին՝ մարզպետը նշեց, որ այն ընդհանուր առմամբ գոհացնող է եղել, եւ դրանում իրենց մասնաբաժինն ունեն Աշտարակի տարածաշրջանի դպրոցները:

Նա անդրադարձ կատարեց վերջին 10 ամսվա ընթացքում իր կողմից բարձրացված հիմնախնդիրներին, որոնք արդիական են նաեւ այսօր եւ համահունչ են նոր իշխանության պահանջներին:

Աշոտ Սիմոնյանը լսեց նաեւ տնօրենների կողմից բարձրացված հարցերը:

Քննարկվեցին դրանց լուծման հնարավորություններն ու ուղիները: Առանձնակի կարեւորվեցին կրթության որակի բարելավման, կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման խնդիրները:

Մարզպետը հավաստիացրեց, որ հետեւողական է լինելու յուրաքանչյուր հարցի լուծման ուղղությամբ, միաժամանակ պահանջկոտ՝ տնօրենների կողմից իրենց պարտականություններն ամենայն պատասխանատվությամբ կատարելու նկատմամբ:

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Տպել Տպել