Նախագահը հանդիպել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար կազմի հետ

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար կազմի հետ։

Հանրապետության նախագահը ողջունել եւ կարեւորել է համահայկական նշանակության հարցերով Միացյալ Նահանգներում մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը։

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն

Տպել Տպել