Տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար, խորհրդի նախագահ Արթուր Խաչատրյանը։

Նիստի սկզբում օրակարգի առաջին կետով ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսական քաղաքականության առաջնահերթություններն ու զարգացման առաջիկա տեսլականը։ Նախարարի խոսքով՝ առաջնահերթ մոտեցումներից է լինելու ավելացնել պետության կարգավորիչ դերը գյուղատնտեսության ոլորտում։ Արթուր Խաչատրյանը կարևորել է պետական սուբսիդավորման քաղաքականության մեջ նոր, առավել արդյունավետ մոտեցումների կիրառումը։ Նա հավելել է, որ քննարկվող տարբերակներից է վերջնական սպառողին աջակցության տրամադրումը՝ վերահսկման մեխանիզմների ներդմամբ, մյուս տարբերակը՝ փոքր տնայնագործական տնտեսություններին աջակցումը։

Նախարարը տեղեկացրել է նաև, որ ուշադրության կենտրոնում է լինելու գյուղատնտեսական արժեշղթաների զարգացումը, օգտագործվող հողատարածքների ծավալների ավելացումը, օրգանական և բարձրարժեք գյուղատնտեսությունը։

«Հոկտեմբերին կսկսեն խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման աշխատանքները, իսկ մյուս տարվա սկզբից կմեկնարկի գյուղապահովագրության պիլոտային ծրագիրը. ընտրվել են Արմավիրի և Արարատի մարզերում ՝ խաղողը և պտուղը և Շիրակի մարզում՝ հացահատիկն ու կարտոֆիլը, որոնք կապահովագրվեն կարկուտի և ցրտահարության ռիսկերից»,- նշել է Արթուր Խաչատրյանը։

Նախարարն անդրադարձել է նաև գյուղացիական վարկերի տույժ-տուգանքների զիջման՝ կառավարության նախաձեռնությանը՝ շեշտելով, որ որոշումը վերաբերում է մինչև 2018թ. մայիսի 1-ը կուտակված ժամկետանց պարտավորությունների գծով տույժ-տուգանքների դուրսգրմանը։

Նախարարը խորհրդի անդամներին տեղեկացրել է նաև, որ վերջերս աշխատանքնային այցով Արցախի Հանրապետությունում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել նախագահ Բակո Սահակյանի, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի և գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի բոլոր ծրագրերում ընդգրկվեն նաև Արցախի գյուղնախարարության աշխատակիցները և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչները։

Զեկուցումից հետո նախարարը պատասխանել է խորհրդի անդամների կողմից բարձրացված մի շարք հարցերի։

Օրակարգի երկրորդ հարցով խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով իրականացվել է վիճակահանություն՝ ռոտացիոն կարգով խորհրդի նոր անդամների համալրման նպատակով։

Նախարարն անդրադարձել է գյուղացիական վարկերի տույժ-տուգանքների զիջման՝ կառավարության նախաձեռնությանը՝ շեշտելով, որ որոշումը վերաբերում է մինչև 2018թ. մայիսի 1-ը կուտակված ժամկետանց պարտավորությունների գծով տույժ-տուգանքների դուրսգրմանը։

Նախարարը խորհրդի անդամներին տեղեկացրել է նաև, որ վերջերս աշխատանքնային այցով Արցախի Հանրապետությունում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել նախագահ Բակո Սահակյանի, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի և գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի բոլոր ծրագրերում ընդգրկվեն նաև Արցախի գյուղնախարարության աշխատակիցները և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչները։

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տպել Տպել