ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձախումբը ԱՄՆ-ում ազդեցությամբ երկրորդ էթնոլոբբիստական կազմակերպությունն է

ANCA ԱՄՆ էթնոլոբբիստական ամենաազդեցիկ կազմակերպությունների տասնյակում հայկական երկու կազմակերպություններ են ընդգրկվել:

Հիմնվելով «Business Pundit»-ի պարբերականի եւ «American Politics Research»-ի կողմից տարիներ շարունակ կազմած լոբբիստական կազմակերպությունների վարկանիշների վրա` «Time to Analyze» տեղեկատվական-վերլուծական պորտալն ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձախումբը (ANCA) համարել է ԱՄՆ-ում ազդեցությամբ երկրորդ էթնոլոբբիստական կազմակերպությունը: Այն համարվում է գլխավոր կազմակերպությունը, որը վերահսկում է Կոնգրեսի հակական հարցերով խումբը: Կազմակերպությանն անջակցում են այնպիսի անվանի գործիչներ, ինչպիսիք են նախագահի թեկնածուներ Ռոբերտ Դոուլն ու Ջոն Քերին, Սպիտակ տան բազմաթիվ բարձրաստիճան պաշոտնյաները եւս կապեր ունեն կոմիտեի հետ: ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձախումբը գործունեության շնորհիվ ԱՄՆ անհատույց օգնություն է տրամադրում ոչ միայն Հայաստանին, այլեւ Լեռնային Ղարաբաղին:

Մյուս ազդեցիկ հայկական լոբբիստական կազմակերպությունն Ամերիկայի հայկական համագումարն է: Տարիների ընթացքում կազմակերպությունն իր գործունեությամբ նպաստել է հայկական հարցերի վերաբերյալ հանրության իրազեկմանը, էթնիկ հայերի մասնակցությանն ամերկյան ժողովրդավարական գործընթացներին, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում զարգացման ծրագրերի իրականացմանը, ԱՄՆ-Արցախ հարաբերությունների ամրապնդմանը: Կազմակերպությունը ֆինանսական մեծ ռեսուրսներ, ակադեմիական կենտրոններ ունի:

Տպել Տպել