Տոնակատարություն նվիրված ՀՅԴ 122-ամյակին

logo-Aparaj Երեկ Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատի դահլիճում նշվեց ՀՅԴ 122-ամյակը:

Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար անձինք, ՀՅԴ Արցախի կառույցի ընկերներ, հյուրեր:

Բացման խոսքով ելույթ է ունեցել Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Սրբազան հայրն իր խոսքում մասնավորապես նշել է, որ Դաշնակցությունը լոկ կազմակերպություն չէ, այն իրական կուսակցություն է:

Օրվա բանախոս Կիրո Մանոյանը ելույթ ունեցավ ՀՅԴ կառույցի, ինչպես նաեւ Հայ Դատի հանձնախմբերի գործունեության վերաբերյալ:

ՀՅԴ Արցախի կառույցի` հատկապես վերջին մեկ տարվա գործունեության շուրջ էր ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի խոսքը:

ԼՂՀ իշխանությունների անունից Դաշնակցությանը շնորհավորեց եւ ելույթ ունեցավ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Պաշտոնական արարողությանը հաջորդեց համերգային ծրագիր:

Տոնական միջոցառմանը սիրված եւ հայրենասիրական երգերով հադես եկան Մկրտիչ Մկրտչյանը, Արսեն Գրիգորյանը` Մրոն, Տաթեւիկ Լալայանը:

«ԱՊԱՌԱԺ»

Տպել Տպել