ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, իր ծրագրով

Երևանի կենտրոնում հուլիսի 17-ին, տեղի ունեցավ Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի բացումը: Արձանը տեղադրվել է Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում՝ Երևանի Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքի մոտ:

«Արամ Մանուկյանի արձանի տեղադրման նախաձեռնությունը ՀՅԴ-ինն է, բայց տեղադիրքի որոշումը կայացվել է համապատասխան պատկան մարմինների հետ քննարկումների, խորհրդակցությունների արդյունքում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: -Մենք ասել ենք, որ մեր պատկերացմամբ՝ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման ճիշտ վայրը Հանրապետության հրապարակն է, բայց փորձել ենք նաև մասնագետների նկատառումները հաշվի առնել»:

Արսեն Համբարձումյանի կարծիքով՝ Արամ Մանուկյանի արձանը ստացված է և իր տեսակի մեջ մայրաքաղաքում յուրօրինակ է: Նա նաև նշեց, որ հետևողական պետք է լինել և Արամ Մանուկյանի տունը վերածել թանգարանի:

Անդրադառնալով առաջիկա արտահերթ ընտրություններին և դիտարկմանը, որ սովորաբար հաղթում են այն ուժերը, ովքեր իրականացնում են հեղափոխությունը, իսկ ՀՅԴ-ն այդ ցանկում չէ, Համբարձումյանը նշեց. «Փոխվել է իրողություն, բայց մենք ընտրական գործընթացին կմասնակցենք առանձին՝ մեր ծրագրով: Մեր էլեկտորատը կայուն է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Տպել Տպել