ՀՅԴ նպատակը արտահերթ ընտրությունները ձգձգելը չէ

ՀՅԴ նպատակը արտահերթ ընտրությունները ձգձգելը չէ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20–ին Այս մասին Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ 4 ուժերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի այսօրվա՝ հուլիսի 20-ի նիստին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիտարկմաը, որ ՀՅԴ առաջարկած ընտրակարեւագը ավելի է ձգձգելու ընտրությունները։

«Մենք կողմ ենք արտահերթ ընտրությունները հնարավորինս սեղմ ժամկետներում անցկացնելուն, իսկ նման հայտարարությունները ձեր կողմից հարցը այլ տեղ է տանում»,–վրդովմունք հայտնեց նա։

Նշենք, որ Մարուքյանը, մասնավորապես, նշել էր որ կոնսենսուսի փնտրտուքը չպետք է լինի ընտրությունները ձգձգելու նպատակ հետապնդող գործընթաց։

«Մենք բերել ենք առաջարկ, որը աշխարհով մեկ փորձարկված է, դրանում է մեր համոզումը, որ մեր երկիրը «տուպիկ» չենք մտցնելու։ Մենք փակ ցուցակներով ընտրակարգին դեմ չենք, բայց ցավով կընդունենք, որ այս տարբերակը չընդունվի։ Կարող ենք նաեւ կիսափակ–կիսաբաց տարբերակն էլ դիտարկել»,–ասաց Ռուստամյանը։

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը արձագանքեց Արմեն Ռուստամյանին, որ խնդիրն այն է, որ ընտրություններում չի եղել ծրագրերի ու թիմերի մրցակցություն։ «Եթե կան անձինք, որոնք գործատուներ, թաղային հեղինակություններ են, վարչական ռեսուրսի տիրապետող անձինք են, գնալու են իրենց են ներկայացնելու, ոչ թե ծրագիրն ու թիմը։ Այդ խնդիրը ունենալու ենք»,–նշեց նա։

Ռուստամյան էլ տարակուսանք հայտնեց, որ Լենա Նազարյանը դեմ է գնում այն 31 երկրին, որտեղ համամասնական ընտրակարգը փորձարկվել է եւ, ընդհակառակը, նպաստել է կուսակցությունների կայացմանը. «Մենք ասում ենք, որ համապետական պիտի լինեն ընտրությունները, որ տվյալ մարդը հանրապետությունում ճանաչում ունենա»,–եզրափակեց նա։

news.am

Տպել Տպել