ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է նախարար Արծվիկ Մինասյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին:

Քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը և զբոսաշրջության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

Տպել Տպել