Երևանում հանդիպել են Դաշնակցության Հայաստանի և Լիբանանի ուսանողական միությունների անդամները

Օգոստոսի 2-ին Երևանում, ՀՅԴ Սիմոն Վրացյան կոնտրոնում հանդիպում է տեղի ունեցել ՀՅԴ Հայաստանի «Նիկոլ Աղբալյան» և Լիբանանի «Սիմոն Զավարյան» ուսանողական միությունների վարչությունների և անդամների միջև:

ՀՅԴ ՆԱՈՒՄ անդամները ողջունել են «Դէպի երկիր» 2018 «Արամի կամքով, արցախեան ոգիով» ծրագրի շրջանակներում Հայրենիքում գտնվող և պատանեկան ճամբարներ կազմակերպող լիբանանահայ երիտասարդ դաշնակցականներին: Կարևորվել է հայրենիք-սփյուռք կապերի անընդհատության խորացմանն ու պատանիների կրթադաստիարակչական գործի կազմակերպմանն ուղղված նմանատիպ ձեռնարկների շարունակականության անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաև Հայաստանում իշխանության խաղաղ անցումից հետո ձևավորված ներքաղաքական նոր իրողությունները, առկա մարտահրավերներն ու հնարավոր ներքին ու արտաքին զարգացումները, ինչպես նաև ներկուսակցական-միջմիութենական հարաբերությունների առավել սերտացմանն ուղղված կոնկետ ծրագրերը:

Համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանցի և լիբանանահայ ուսանողության համար կրթական կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրեր իրագործելու շուրջ համատեղ աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան»
ուսանողական միություն

Տպել Տպել